6 ադրբեջանցի մահացել է ականի պայթյունից, այդ թվում՝ ՆԳՆ աշխատակիցներ

Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից 6ադրբեջանցի է մահացել․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտնի է, որ նրանցից չորսը եղել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ, մյուսները՝ ճանապարհների պետական գործակալության աշխատակիցներ, որոնք պայթել են տեղում աշխատանքներ կատարելիս։