Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պարեկները տուգանել են ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակցին

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները Կենտրոնի տարածքում կանգնեցրել են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող  անվտանգության աշխատակցի «Toyota prado» մակինիշի ավտոմեքենան։ 

Պարզվել է, որ պատգամավորին ուղեկցող մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը վարել է չամրակապված վիճակում։  Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10․000 դրամ տուգանքի։

Send