Պերուն բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել նավթի արտահոսքի պատճառով

Պետական Petroperu ընկերությունը խնդրել է Պերուի կառավարությանն արտակարգ դրություն հայտարարել խոշոր նավթամուղի համար այն բանից հետո, երբ այն վնասվել է երկրի ամազոնյան շրջաններից մեկում. հայտնում է Reuters-ը:
Petroperu-ն հաստատել է նավթի արտահոսքը՝ հավելելով, որ արտահոսքը կանգնեցվել է, սակայն արտահոսքի ծավալները չի նշվել:
Ընկերությունը հայտնել է, որ իր տեխնիկական անձնակազմը ստուգել է վերջին ժամերին Լորետո շրջանի հյուսիսային մասում գտնվող խողովակաշարի 25 ռեզերվների առկայությունը:
Petroperu-ն դադարեցրել է խողովակաշարի աշխատանքը՝ բնապահպանական արտակարգ իրավիճակի պատճառով։
Ընկերությունը չի հստակեցրել, թե ով կարող է կանգնած լինել հարձակումների հետևում, սակայն իրավապահ մարմիններին խնդրել է ուժեղացնել անվտանգությունը՝ գազատարի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: