«Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիին հուղարկավորել են․ մանրամասներ (լուսանկարներ)

«Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիին հուղարկավորել են․ մանրամասներ (լուսանկարներ)

Ամերիկացի դերասան և «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիին հուղարկավորել են Լոս Անջելեսի «Ֆորեսթ Լոն» գերեզմանատանը ուրբաթ օրը։ Գրել է People ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել դերասանի հարազատները, ինչպես նաև սերիալի նրա հինգ ընկերները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթ Լեբլանը և Դևիդ Շվիմերը։

Ըստ TMZ-ի՝ հուղարկավորությանը մոտ 20 մարդ է եղել։

Գերեզմանատունը Warner Brothers ստուդիայից մեկ մղոն հեռավորության վրա է, որտեղ նկարահանվել է սիթքոմը։ Այնտեղ են թաղված նաև հոլիվուդյան շատ հայտնիներ, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը, Էլիզաբեթ Թեյլորը և Լյուսիլ Բոլը։

Մեթյու Փերին մահացել է հոկտեմբերի 28-ին 54 տարեկան հասակում Լոս Անջելեսի իր տանը։ Դերասանի օգնականը նրան հայտնաբերել է ջակուզիում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը սրտի նոպայից հետո խեղդվելն է եղել։