Հայ պատանիներն առաջատարների թվում են շախմատի աշխարհի առաջնությունում․ մանրամասներ

Հայ պատանիներն առաջատարների թվում են շախմատի աշխարհի առաջնությունում․ մանրամասներ

Հայ պատանիները առաջատարների թվում են Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը 3 հնարավորից ունի 3 միավոր: Այս տարիքային խմբում Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը նույնպես հաղթել է բոլոր խաղերում: Այս տարիքային խմբում Էրիկ Գասպարյանը ունի 2.5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 2 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը ունի 1 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը և Անահիտ Մկրտչյանը ունեն 2 միավոր: