Տուսկը կարող է պատասխանատվության ենթարկվել Էրդողանից փոխանցված նվերի համար

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ կարող է քրեական գործ հարուցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տրված նվերը չգրանցելու համար, այս մասին գրել է «Ռեչպոսպոլիտա» թերթը։
Հրատարակության տվյալներով՝ թուրք առաջնորդը Լեհաստանի վարչապետին նվիրել է եզակի պատմական մասունք՝ Լեհաստանի կանցլեր Անջեյ Զալուսկիի նամակն Օսմանյան կայսրության մեծ վեզիրին, գրված 1745 թվականին: Տուսկն ինքը նվերի լուսանկարը հրապարակել է X-ում:
Թերթը գրել է, որ օրենքի համաձայն՝ լեհ պաշտոնյան, որը ստանում է նվազագույն աշխատավարձի կեսից ավելի արժողությամբ նվեր, պարտավոր է այն գրանցել ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։ Մեծ վեզիրին ուղղված նամակի դեպքում դա չարվեց։