Հայտնի է դարձել Եղիսաբեթ II թագուհու պարտականությունների փոփոխությունների մասին,- հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ինչպես նշում է թերթը, Եղիսաբեթ Երկրորդը, որպես միապետ, պետք է կատարի մի շարք պարտականություններ, որոնք ներառում են խորհրդարանի ամենամյա բացումը, Մեծ Բրիտանիայի վարչապետի նշանակումը, ինչպես նաև պետական այցեր կատարելը և այլ երկրների ղեկավարների ընդունելը։ Այժմ, աղբյուրն ասում է, որ թագուհու պարտականությունները նկարագրված են անորոշ բառերով՝ ասելով, որ նրա դերը ներառում է «մի շարք խորհրդարանական և դիվանագիտական պարտականություններ», ինչպես նաև հյուրընկալել այցելող պետությունների ղեկավարներին:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ II-ն ազատվել է խորհրդարանը բացելու պարտականությունից։ Բացի այդ, հաղորդվում է, որ թագուհու մի շարք ամենապատասխանատու պաշտոնական պարտականությունները ստանձնել է նրա ավագ որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը։ Ինչպես պարզաբանել է Բուքինգհեմյան պալատի աղբյուրը, նման փոփոխությունները պետք է համարել փոքր թարմացում Եղիսաբեթ II-ի գահակալության տարեդարձից հետո։
Հունիսի սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան տոնակատարություններ՝ նշելու թագուհու գահակալության պլատինե տարեդարձը: Այս օրերին, պաշտոնական միջոցառումների ժամանակ, տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Լոնդոնի կենտրոնում, իսկ խանութներում, ռեստորաններում, փաբերում և տների պատշգամբներում բրիտանական դրոշներն ու Եղիսաբեթ II-ի դիմանկարները կախված էին։ Ավելի ուշ միապետը, մեկնաբանելով զանգվածային տոնակատարությունները, խոստովանել է, որ շոյված է, որ այդքան մարդ է դուրս եկել փողոց։