Շուրջ 300 ուղևոր գրեթե մեկ օր սպասում է Շարմ էլ-Շեյխ չվերթին

Մոսկվայում մոտ 300 ուղեւոր գրեթե մեկ օր սպասում է Դոմոդեդովո օդանավակայանից Շարմ էլ Շեյխ թռիչքին։ Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram ալիքը։
Egypt Air Airbus-ի չվերթը հետաձգվել է «մինչև անորոշ ժամանակով», ասվում է հաղորդագրության մեջ։ Telegram ալիքի տվյալներով՝ ինքնաթիռն անսարք մաս ունի, իսկ անհրաժեշտ պահեստամասը տեղափոխվում է Կահիրեից։
Ուղևորների մեծ մասը սպասում է օդանավակայանում։ Մեկնումի ժամը մնում է անհայտ։