Խնձորի քացախ. ինչու՞ խմել, ո՞րն է օգուտը, որտեղ օգտագործել

Խնձորի քացախ. ինչու՞ խմել, ո՞րն է օգուտը, որտեղ օգտագործել

Steptohealth.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաճախ է օգտագործվում բուժական նպատակներով։ Դրա օգտակար հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ խնձորի քացախը մեծ քանակով բնական թթուներ և միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին։ Բացի այդ, քացախը կարող է օգնել շաքարային դիաբետով տառապող անձանց` իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

2-րդ տիպի շաքարային դիաբետը, որն ուղղակիորեն կապված է արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակի հետ, բավական տարածված երևույթ է։ Այն օրգանիզմին խանգարում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը։ Խնձորի քացախը կարող է արդյունավետ միջոց դառնալ հիվանդության դեմ պայքարում՝ կարգավորելով ինսուլինի արտադրությունը և վերահսկելով արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները։

Օգնում է նիհարել ...և նվազեցնում է շաքարի մակարդակը! Խնձորի քացախը կարող է արգելափակել ֆերմենտները, որոնք օգնում են մարսել օսլան: Սննդին քացախ ավելացնելը հանգեցնում է արյան շաքարի մակարդակի մեղմ և ֆիզիոլոգիական նվազմանը: Պետք չէ մակարոնեղենն ու հացը քացախով լվանալ, սակայն խնձորի քացախի կուրսը, եթե ինսուլինի դիմադրության հետ կապված խնդիրներ ունեք, շատ օգտակար կլինի արյան մեջ շաքարի մակարդակը մեղմորեն կարգավորելու և քաղցրավենիքի հանդեպ ուժեղ փափագը մեղմելու համար: Քացախ են խմում, իհարկե, ոչ մաքուր, բայց նոսրացնում են՝ մոտ 1 ճ.գ. լ. չֆիլտրված խնձորի քացախ մեկ բաժակ ջրի համար: