Նիժնի Տագիլում շենքի փլատակների տակ 2 մաhացած մարդ է հայտնաբերվել (տեսանյութ)

Նիժնի Տագիլում շենքի փլատակների տակ 2 մաhացած մարդ է հայտնաբերվել (տեսանյութ)

Նիժնի Տագիլում շենքի փլատակների տակ երկու մահացած մարդ է հայտնաբերվել։ 

Զոհերի թիվն արդեն 3 է։

Փրկարարները փորձում են պարզել՝ նրանք չափահաս են, թե երեխաներ։ Բացի նրանցից, փլատակների տակ կարող են լինել ևս 5 հոգի, հայտնել է SHOT-ի աղբյուրը։

ՌԴ Նիժնի Տագիլում մասնակիորեն փլուզվել է բնակելի բարձրահարկ շենքի մի մասը։

Փլուզումը եղել է գազի պայթյունից։ Փլուզվել են առաջին և երկրորդ մուտքերը։ Ավերվել է մոտ 15 բնակարան։

Ավելի վաղ հայտնի էր, որ 1 մարդ զոհվել է, 8-ը մնացել են փլատակների տակ։

Տեսանյութն այստեղ