19 մարդ է զոհվել կազինոյում բռնկված հրդեհի հետևանքով

19 մարդ է զոհվել  կազինոյում բռնկված հրդեհի հետևանքով

Առնվազն 19 մարդ է զոհվել Կամբոջայի կազինոյում բռնկված հրդեհի հետեւանքով։ Փրկարարների խոսքով՝ մարդիկ իրենց դուրս են նետել պատուհաններից՝ հուսահատորեն փորձելով փրկվել բոցերից:

Հիշեցնենք, որ Grand Diamond City կազինոյում հրդեհը բռնկվել է գիշերը և դեռ չի մարվել, հայտնում է թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Այս պահի դրությամբ ունենք 19 զոհ»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչ Սեկ Սոհոմը: