ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հռոմ․ Bloomberg

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հռոմ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին, գրել է «Bloomberg»-ը։
Գործակալության տվյալներով՝ Վենսը մտադիր է ապրիլի 18-ից 20-ը այցելել Իտալիա։
Ըստ Bloomberg-ի՝ որոշ եվրոպացի պաշտոնյաների աչքում Վենսը դարձել է Եվրոպայի հակառակորդը, և նրա դիրքորոշումը ԵՄ-ի նկատմամբ կարող է սրել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունը: