Ֆրանսիայում երկու կանայք դատապարտվել են այն հայտարարությունների համար, որ Բրիժիտ Մակրոնը տրանսգենդեր է։
Փարիզի դատարանը տուգանել է լրագրողներ Նատաշա Ռեյին և Դելֆինա Ժեգուսսին: Նրանք մեղավոր են ճանաչվել «զրպարտության և Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին բամբասանքներ տարածելու համար»։
Դատարանը կանանց պարտավորեցրել է Բրիժիտ Մակրոնին վճարել 8 հազար եվրո փոխհատուցում, ևս 5 հազար եվրո՝ նրա եղբորը՝ Ժան-Միշել Տրոնյեին։
Ռեյը և Ժեգուսսը պնդել են, որ Բրիժիտ Մակրոնը տղա է ծնվել, որի անունը Ժան-Միշել Տրոնյե է (նրա օրիորդական ազգանունը)։
Այս տեղեկությունն Էմանուել Մակրոնը հրապարակավ հերքել է և նրանց քայլն անվանել «միսոգինիա, որին բախվում են կանայք ամբողջ աշխարհում»։
Էմանուել և Բրիժիտ Մակրոններն ամուսնացել են 2007 թվականին։ Կինը նախագահից 24 տարով մեծ է, զույգը երեխաներ չունի։