Կարմիր Խաչի աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող նախկին ղեկավարությանը

Հունիսին Կարմիր Խաչի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրինի պահվող, Արցախի նախկին ղեկավարությանը: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Այցելությունների ընթացքում կոմիտեն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները ու հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։