Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Blog Image

Թուրքիայի հարավային Մարմարիս նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել, հայտնել են Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունից։

«Մարմարիսում տեղական ժամանակով ժամը 19.58-ին անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով հրդեհը տարածվել է», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում են վարչությունից։

Առաջին փուլում հրդեհի դեմ պայքարին միացել են հրշեջ բրիգադներ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից:

 

Send