Խելացի, համեստ, դաստիարակված տղա էր․ հրդեհից զոհված Հայկը Մեծամորից էր

Խելացի, համեստ, դաստիարակված տղա էր․ հրդեհից զոհված Հայկը Մեծամորից էր

Վարդենիսի տարածաշրջանի Ազատ համայնքում տեղակայված N զորամասի կեցավայրում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Հայկ Կիրակոսյանը Մեծամոր համայնքից էր։

«Խելացի, համեստ, դաստիարակված տղա էր»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց տղայի հարևաններից մեկը։

Նրա խոսքով՝ Հայկն ընտանիքի ավատ զավակն էր, մի քույր ու մի եղբայր ուներ։

«Ինքը մեծն էր, հաշվապահություն էր սովորում։ Ծառայության կեսն անցել էր։ Ինչի միջով ասես՝ անցավ։ Նաև սեպտեմբերյան մարտերին էր մասնակցել»,- նշեց տղայի հարևանը։

Նարե Գնունի