Օրվա կադրը․ Բողկից ծաղկեփունջ ծննդկանին՝ շրջափակված Արցախում

Օրվա կադրը․ Բողկից ծաղկեփունջ ծննդկանին՝ շրջափակված Արցախում

Արցախի Հանրապետության Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասան Աշխեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բլոկադայի օր 19

Ծննդատնից երեխա պիտի դուրս գրեն,  ծաղիկ չեն գտել (շրջափակման չարյաց փոքրագույնը ծաղկի խանութների դատարկ լինելն է) բայց հո կրեատիվ արցախցիներս նորաթուխ մայրիկին առանց ծաղկեփնջի չէին թողնի: «ՊԵՆԴ ԿԱՑԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼՈԽ ԼԱՎ Ա ԻՆԵԼՈՒՎ»: