Պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական գործընթացին. Գերմանիայի ԱԳ նախարար

Պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական գործընթացին. Գերմանիայի ԱԳ նախարար

Եվրոպական միությունում Գերմանիայի պատվիրակության պաշտոնական X-ի էջը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ մամուլին տված մեկնաբանությունը։

Ի թիվս այլնի նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը:

«Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղության գործընթացին։ Եվրոպական հարթակը պաշտպանում է տարածաշրջանում իրական անվտանգությունը, վստահությունը և խաղաղությունը»,- ասել է Բերբոքը։