Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արավուսի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ

Blog Image

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Send