«Արբազան շարժում» նախաձեռնության անդամ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ»: