Ֆլորա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ՏԱՐԱԾԵՔ
Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից:

Կրինօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք:
Եթե թոշակառու հարազատներ ունեք, ովքեր այս բանկի քարտապան են, օգնեք ստուգեն քարտային հաշիվը:
Ես գրել եմ իրենց, գնացել են հայտս ուսումնասիրեն:
Թե՞ ինչ կա այդտեղ ուսումնասիրելու, եթե գիտեք, որ նման բաներ են եղել ու ես չէ միայն, որ ահազանգել եմ: Այն մարդիկ ովքեր 2 ժամ առաջ են պարզել, որ քարտի վրա գումար չկա աշխատանքի հասնելու, նրանց արդեն գրել եք, որ իբր ծրագրային խդիր ա: Հիմա իմ հայտը ի՞նչ մի նոր առանձնահատկություն ունի:
ԵՍ ՍԱ ՈՐԱԿՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԹԱԼԱՆ, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մաս իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգել, ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի գրավոր մի ահագին, ասի խնդիրը, որ վերջինս «մասնագետին» փոխանցի:
֊֊֊֊֊֊
Հ.Գ. Առավաոտ վաղ տեղեկացված լինելով այս մասին, կարելի էր պատասխանատու գտնվել ու իրենց հավելվածով օրինակ տեղեկացնել հաճախորդներին որ օրինակ խնդիր է եղել, հայցում են ներողամտությունը և կշտկեն կամ եսիմ էն ինչ...»։
