Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ford Transit»-ը «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Աշոտ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Send