Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանն ու Շողիկ Կիրակոսյանը: 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Dodge»-ը մասամբ ճանապարհի երկրորդ շարքում կայանված է եղել, քանի որ ավտոմեքենան ունեցել է խնդիր, և վարորդը փորձել է այն կարգավորել, երբ «Priora»-ն դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Dodge»-ին: 
 

Send