Եվրոպական միությունն այսօր նախատեսում է համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, այդ թվում՝ ռուսական նավթի գնի առաստաղի իջեցումը, հայտնել է «Reuters»-ը։
Եթե համաձայնությունը հաջող լինի, այն կընդունվի վաղը։ Նախկինում քննարկվել էր մեկ բարելի համար 50 դոլար գնի առաստաղ։
Բրյուսելը այս քայլը անվանել է Ռուսաստանի տնտեսությանը հասցված ամենալուրջ հարվածներից մեկը։