Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պեկինում հանդիպել են Պուտինն ու Կիմ Չեն Ընը․ ինչ են քննարկել (տեսանյութ)

Blog Image

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները հատուկ բնույթ են կրում, ընդգծել է Պուտինը հանդիպման ժամանակ։

Նա նշել է ԿԺԴՀ-ի զինվորականների դերը Կուրսկի մարզի ազատագրման մեջ, և որ Ռուսաստանը երբեք չի մոռանա ԿԺԴՀ-ի մասնակցությունը ժամանակակից նեոնացիզմի դեմ պայքարում։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդն ընդգծել է, որ այդ հարաբերությունները զարգանում են բոլոր ասպեկտներով։

Պուտինը խնդրել է Կիմ Չեն Ընին երախտագիտության ամենաջերմ խոսքերը փոխանցել ԿԺԴՀ-ի ամբողջ ժողովրդին։

Կադրերն այստեղ

 

Send