Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում

Blog Image

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «քանդած կամրջի» մոտ, էլեկտրասյունը քամու հետևանքով հիմքից կոտրվել ու տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Էլեկտրասյան տապալման հետևանքով պոկվել են նաև «OVIO»և «Ucom» ինտերնետ կապերի լարերը, տրոլեյբուսի պղնձե լարերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևանի էլեկտրատրասպորտ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական աշխատակիցները և Երքաղլույսը։

Այս պահին «Երևանի էլեկտրատրասպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տապալված էլեկտրասյունը վերականգնելու ուղղությամբ։
 

Send