Մթերքներ, որոնք կարող են ամրապնդել իմունիտետը

Սննդաբան Յաել Հասբանին ասել է, որ կարելի է ամրապնդել իմունային համակարգը՝ սննդակարգում ներառելով երեք սննդամթերք։
«La Nacion» հրատարակչության հետ զրույցում Հասբանին ասել է, որ իմունիտետը սերտորեն կապված է աղիների վիճակի հետ, ուստի անհրաժեշտ է օգտագործել այնպիսի սնունդ, որը դրական ազդեցություն ունի դրա գործունեության վրա։ Այսպիսով, նա խորհուրդ է տվել օրական ճաշացանկին ավելացնել թթու կաղամբ, որը օգտակար է միկրոֆլորայի համար։
Բացի այդ, բժշկի խոսքով, այս նպատակի համար հարմար է մածունը։ Այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներ, կալցիում, B վիտամիններ, ֆոսֆոր, կալիում և մագնեզիում։
Բացի այդ, գիտնականների հետազոտությունների համաձայն՝ կեֆիրի կանոնավոր օգտագործումը նպաստում է աղիքային մանրէների բազմազանության ավելացմանը, ինչը բարելավում է մարսողական համակարգի վիճակը։