ՔՊ-ականը՝ օրենքից վեր
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն է, ով, լինելով իրավաբան, իրավահպատակ վարքագիծ չի ցուցաբերում:
Վրաերթ
ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել: Այս մասին հայտնել են MediaHub-ին ՔԿ-ից:
Այստեղից հարց՝ ՔՊ-ական գործիչ Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ մասնակցությամբ մահացու վրաերթի գործը կկոծկվի՞:
Անպատժելին
Նիկոլայ Բաղդասարյանը ՔՊ խմբակցության պատգամավոր էր նախորդ գումարման խորհրդարանում, սակայն պատգամավոր չվերընտրվելուց հետո, շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել իշխանության վերնախավի հետ:
Հենց այդ կապերի շնորհիվ էլ նա օրենքից վեր է, ինչպես ՔՊ գրեթե բոլոր գործիչները:
«Նախկինների» դեմ «անզիջում պայքար» մղող «հեղափոխականներն» իրենց կերպարի մեջ ամբողջովին վերականգնել են հին համակարգը:
Վահրամ Բագրատյան