Ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի թիմի հետ: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց առաջնությունում հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին: Հրանտ Մելքումյանը պարտվեց:
Կանանց առաջնությունում հաղթեց Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացին: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ տղամարդկանց հավաքականը 4-րդ տեղում է, իսկ կանանցը՝ 8-րդ։
Վերջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Անգլիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Լեհաստանի թիմի հետ:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին: