Ոռոգման ջրի դեֆիցիտ է սպասվում․ Սևանից 170 մլն մ խորանարդ ջրառ կիրականացվի

Ոռոգման ջրի դեֆիցիտ է սպասվում․ Սևանից 170 մլն մ խորանարդ ջրառ կիրականացվի

Ոռոգման նպատակով այս տարի թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն մ3 ջրառ իրականացնել։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրել է նաև եղանակային պայմաններից կախված՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակ փոփոխել, ասել է թե՝ սահմանվածից ավել ջրառ իրականացնել։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևան-Հրազդան համակարգից սնվող պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը 2022թ․ կազմում է շուրջ 31.2 հազ հա, որոնց ոռոգման նպատակով, մոտավոր հաշվարկով, կպահանջի շուրջ 424 մլն մ3 ջուր, իսկ հնարավոր ջրառաջարկը կկազմի մոտավորապես 406 մլն մ3 ։ Սևանից ջրառ իրականացնելով նպատակ է դրվել մեղմել ջրային դեֆիցիտը։

Այդուհանդերձ, առնվազն 18 մլն մ3 մի մասը կարող է փակվել Սևանի հաշվին։ Եղանակյին չոր պայմանների դեպքում առավելևս այդ դեֆիցիտը կավելանա։ Հանձնարարվել է ոռոգման լրացուցիչ աղբյուրներ որոնել։