Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Փառքի հուշահամալիրը

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Փառքի հուշահամալիրը

Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն է փորագրված: Այս մասին հայտնում են  Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին: