Ֆինլանդիան ցանկապատեր կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան ցանկապատեր կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան մտադիր է պարզել, թե որոնք են Ռուսաստանի հետ սահմանի ամենախոցելի հատվածները եւ այնտեղ արդյունավետ ցանկապատներ կառուցել: Այս մասին հայտնել է MTV3 հեռուստաալիքը՝ հղում անելով Հյուսիսային Կարելիայի սահմանապահ ծառայության հրամանատարին:

«Դա կարեւոր որոշում է՝ սկսել ցանկապատեր կառուցել արեւելյան (ռուսական) սահմանին, կամ առանցքային հատվածներում, կամ դրանցով պատել սահմանի մեծ մասը: Դա մասշտաբային փոփոխություն է մեզ համար, այդ իսկ պատճառով այն պահանջում է որոշման կայացում առավել բարձր մակարդակով »,- ասել է նա:

Վերջինս ընդգծել է, որ այսօր Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի սահմանի երկայնքով միայն փշալարեր են տեղակայված: