Ռայա Նազարյանը Բուլղարիայում խորհրդարանի նախագահ է ընտրվել

Ռայա Նազարյանը Բուլղարիայում խորհրդարանի նախագահ է ընտրվել

Բուլղարիայի 50-րդ գումարման Ժողովրդական ժողովի (խորհրդարան) նախագահ է ընտրվել հայազգի իրավաբան Ռայա Նազարյանը:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 131, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։