ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:
Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»: