Պետդուման առաջարկել է արգելել մոտոցիկլետներին երթևեկել մեքենաների հոսքի մեջ

Մոտոցիկլավարների տեղաշարժը երթևեկության հոսքերի միջև պետք է արգելվի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևին։
«Անհրաժեշտ է արգելել մոտոցիկլետներին մեքենաներից առաջ անցնելը. Պետք է այնպես կազմակերպել, որ մոտոցիկլետների տեղաշարժը հնարավոր լինի միայն գոտիներով, այլ ոչ թե ինչպես հիմա է, երբ մոտոցիկլետները շարժվում են մեքենաների արանքով»,- ասել է պատգամավորը։ Խամզաևի խոսքով՝ մոտոցիկլավարները պետք է խստորեն շարժվեն գոտիով։ Սա կօգնի բարելավել ճանապարհային անվտանգությունը: