Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վիլնյուսում հրաձգության հետևանքով փաստաբան է զոhվել, 2 ոստիկան վիրավnրվել է

Blog Image

Վիլնյուսում հրաձգության հետևանքով փաստաբան է զոհվել, 2 ոստիկան վիրավորվել է:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բնակարանից մարդուն վտարելու կանչի ժամանակ, ով կրակ է բացել ժամանած ոստիկանների վրա։ Կրակողը բարիկադավորվել է բնակարանում, սակայն ավելի ուշ նրան բերման են ենթարկել, հայտնել է LRT-ն։

Դեպքի վայր են ուղարկվել հատուկ ջոկատայիններ, որոնց օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մահացած տղամարդ։ Վիրավոր ոստիկաններից մեկը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի, մյուսը՝ ոտքի շրջանում։

Send