Ադրբեջանում առաջին անգամ իրականացվելու է Արցախյան ցեղատեսակի ձիերի աճուրդ

Ադրբեջանում առաջին անգամ իրականացվելու է Արցախյան ցեղատեսակի ձիերի աճուրդ

Արցախի օկուպացված բնակավայրերից, սահմանամերձ դարձած համայնքներից հափշտակված ձիերը ադրբեջանցիները որոշել են աճուրդի հանել։ Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, արցախյան ձիերի աճուրդ առաջին անգամ է կազմակերպվելու՝ ապրիլի 15-ին։ Նշվում է, որ աճուրդին մասնակցել կկարողանան նաև այլազգիներ։

Աճուրդի են հանվելու բարձր պոտենցիալ ունեցող, հատուկ ընտրված նժույգները։ Վաճառքն իրականացվելու է աճուրդի կանոններով։