Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կան

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անձրևն ու փոթորիկը տապալել են ծառեր և քանդել որոշ տների տանիքներ, կան տուժածներ, գրում է Ռիո Նովոստին։
«Քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում և ճանապարհների եզրերին, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում»,–գրում է թերթը։
Մայրաքաղաքի որոշ շրջաններում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքերի տանիքները, իսկ նյութերը ցրվել են վնասված կայանված մեքենաների շուրջ։
«Կան տուժածներ, օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութն՝ այստեղ