Մասնագետը թվարկել է երկարակեցության 4 պայման

Մասնագետը թվարկել է երկարակեցության 4 պայման

Մոսկվայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ, «Մոսկվայի երկարակեցություն» ծրագրի ղեկավար Վլադիմիր Ֆիլիպովը թվարկել է երկար և ակտիվ կյանքի չորս պայման: Նրա խոսքերն է մեջբերել News.ru-ն։

Ֆիլիպովը որպես երկարակեցության առաջին կանոն անվանել է ֆիզիկական ակտիվությունը։ Նա պարզաբանել է, որ մեծ տարիքում սպորտը պետք է հաճույք պատճառի, ուստի խորհուրդ է տվել անել այն, ինչ իսկապես սիրում է մարդ։ Լավ տարբերակներն են սկանդինավյան քայլքը, ավանդական մարմնամարզությունը և արևելյան պրակտիկաները:

Երկար կյանքի երկրորդ գաղտնիքը, ըստ Ֆիլիպովի, ինտելեկտուալ աշխատանքն է։ Նա պարզաբանել է, որ Ճապոնիայում, որտեղ ակտիվորեն ուսումնասիրվում է երկարակեցությունը, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով կարդացել կամ լուծել են խաչբառեր, միջինը չորս տարի ավելի երկար են ապրել։ Ըստ փորձագետի՝ միայնությունը, սոցիալական ու ջերմ շփումների բացակայությունը կրճատում են կյանքը հինգից վեց տարով։

Ֆիլիպովը երկար կյանքի չորրորդ կանոնը նշել է հիվանդությունների կանխարգելումը, նաև ժամանակին այցելությունները բժիշկներին՝ վաղ փուլերում հնարավոր հիվանդությունները բացահայտելու համար։