Չինաստանի նախագահը դեմ է հանդես եկել միակողմանի պատժամիջոցներին և երկակի ստանդարտներին

Չինաստանի նախագահը դեմ է հանդես եկել միակողմանի պատժամիջոցներին և երկակի ստանդարտներին

Չինաստանի ղեկավարությունը չի ընդունում միակողմանի պատժամիջոցներն ու մտադիր չէ միջազգային հարցերի կարգավորման համար երկակի ստանդարտների դիմել. այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին և մտադիր չեն որդեգրել քաղաքականություն, որն ուղղված կլինի բլոկների ձևավորմանն ու դիմակայության ուժեղացմանը», - Ծինփինի խոսքերը մեջբերում է TASS-ը։

Նրա խոսքով՝ Չինաստանն աջակցում է ճգնաժամային իրավիճակների կարգավորման ցանկացած ջանքի և չի հետապնդի երկակի ստանդարտներ։

Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յույչենը հայտարարել է, որ Չինաստանը կամրապնդի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ անկախ միջազգային տիրույթում իրադրության փոփոխությունից։

ԱՄՆ-ն ավելի վաղ սպառնացել էր Չինաստանին հետևանքներով՝ պատժամիջոցների շրջանցմամբ Ռուսաստանին օգնելու դեպքում։