Միացյալ Նահանգներում «Միլթոն» փոթորկի ժամանակ տղամարդն ընկել է օվկիանոսը, սակայն հաջողել է փրկվել:
Նա կարողացել է փրկվել՝ բռնելով սառնարանից։
Տղամարդը ծովում է եղել ձկնորսական նավով։ Փոթորկի՝ ցամաք հասնելուց ժամեր առաջ նրա նավը վնասվել է։
Նա ռադիոյով կապ է հաստատել առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների հետ և օգնություն խնդրել, սակայն ավելի ուշ կորել է փոթորկի պատճառով: Մեկ օր անց փրկարարները նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կիլոմետր հեռավորության վրա։
Տեսանյութերն այստեղ