Մենք պարտվել ենք դեռևս 94 թվականին․ Հակոբ Ասլանյան

MediaHub-ի հարցին, թե արդեն  50 ժամ է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, այս ընթացքում արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը գնացել է Արցախ, վերջինս  հարցական կերպով պատասխանեց, որ ո՞ւր գնա հասնի այնտեղ, չէ որ Հայաստանում են այժմ որոշումները կայացնում։

«Փաստացի պարտությունը կրել ենք ոչ թե  44-օրյա պատերազմին, պարտությունը մենք կրել ենք 94 թվականին, երբ Հայաստանը ստորագրեց 94 թվականի հրադադարի տակ, դրանով իսկ միջազգային հանրությանը հանեց իր դեմ, և Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրությանն ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է»,- ասաց Ասլանյանը։

Հակոբ Ասլանյանը նշեց, որ այսօր իշխանությունը պատրաստվում է  ժամը 2-ին հայտարարություն անել, որը համապատասխան քաղաքական քայլ կլինի, իսկ ռուս խաղաղպահները հիմա ուժ կիրառելու իրավունք չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։