Ճապոնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սագա պրեֆեկտուրայում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով առնվազն երկու մարդ անգիտակից վիճակում է: Այս մասին երկուշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ծովում ՝ պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Փրկարարները սկսել են տուժածներին տեղափոխել մոտակա հիվանդանոց: Տեղի ոստիկանության աշխատակիցները սկսել են հետաքննություն տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար։