Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

 Արցախի ամբողջ հանրապետությունում հունվարի 25-ին, ժամը 02։00-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ՓԲԸ-ից: 

«Հաշվի առնելով  բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ: 

«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: