Դրամական աջակցություն՝ արցախցիներին
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 40+10 հազար դրամ աջակցությունը ևս ինն ամիս կտրամադրենք։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսինքն՝ ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ևս կտրամադրվի բնակվարձի համար տրամադրվող գումարի այս չափը։ Սկզբունքը լրիվ նույնն է։ Շահառու են դառնում նաև 2020-ից հետո տեղահանված ընտանիքները։ Նաև շահառու կդառնան նոր ծնված ու ծնվող երեխաները»,- ներկայացրեց նախարարը։
Ըստ նրա՝ այս նախագծի շահառու չեն դառնա ՀՀ-ում բնակարանային ծրագրի շահառուները։
Մանրամասները՝ տեսանյութում։