Նոր պրոցեսորներով սմարթֆոնները 2024 թվականին կհայտնվեն

Նոր պրոցեսորներով սմարթֆոնները 2024 թվականին կհայտնվեն

Samsung-ը մտադիր է 3 նանոմետրանոց չիպով հագեցած սմարթֆոն ստեղծել։ Այս մասին հայտնում է Business Korea-ն՝ վկայակոչելով ոլորտի աղբյուրներին։

Samsung-ը գործարկել է առաջին չիպերը, որոնք ստեղծվել են տեխնիկական նոր գործընթացի կիրառմամբ: Պրոցեսորների «առաջին ալիքը» նախատեսված է կրիպտոարժույթների արտադրության մեջ օգտագործվող արագացուցիչների չինացի մշակողների համար։ Նրանց արտադրությունը փոքր քանակությամբ մեկնարկել է կորեական Hwaseong-ի փորձնական շարքում:

3 նանոմետրանոց չիպով երկրորդ սերնդի պրոցեսորները կյուրացվեն հաջորդ տարի։ Եվս մեկ տարի հետո կներկայացվեն դրա վրա հիմնված շարժական պրոցեսորներ՝ խոսքը Samsung Galaxy S ֆլագմանային սարքերի մասին է։

Samsung ընկերությունն առաջինն էր, որ յուրացրեց 3 նանոմետրանոց չիպերի արտադրությանը, նա հիմնական մրցակիցը՝ թայվանական TSMC-ն, նմանատիպ ապրանքների արտադրությունը կսկսի միայն 2022 թվականի վերջին։