Սովորական գյադայnւթյուն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, ով պետական ինստիտուտների նշաձողը հասցնում է հատակին:
Տիխանովսկայայի գրկում
Վիլնյուս այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Պետական մտածողության դեֆիցիտ
Ալեքսանդր Լուկաշենկոյին, անշուշտ, պետք է հակադարձել. այդ պատասխանը կարող է կոշտ լինել, սակայն դիվանագիտական բառապաշարի շրջանակում: Պատահական ինչ- որ մեկի հետ հանդիպումը ոչ թե Լուկաշենկոյին է վիրավորում, այլ արժեզրկում է պետական ինստիտուտները, անլրջացնում է Հայաստանն արտաքին խաղացողների աչքերում:
Փաշինյան- Միրզոյան զույգի արածը որևէ աղերս չունի դիվանագիտության, քաղաքականության հետ ու սովորական, շատ սովորական գյադայություն է:
Վահրամ Բագրատյան