Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին (տեսանյութ)

Իտալիայում 2 տոննա 734 կիլոգրամ մաքուր կոկաին են հայտնաբերել Էկվադորի Գուայաքիլ քաղաքից, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստով Հայաստան ուղարկել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Կոկաինը, որը պարունակվում էր ավելի քան 12 մետր երկարությամբ սառնարանային տարաներում, թաքցված էր մրգի բեռնում՝ բաղկացած 78 տոննա բանանից։
Բոլոր բեռնարկղերը պարունակում էին էկզոտիկ մրգեր և տեղափոխելուց հետո պետք է հասնեին տարբեր նավահանգիստներ, ինչպես Իտալիայում, այնպես էլ՝ արտասահմանում, մասնավորապես, Խորվաթիայում, Հունաստանում և կրկին Վրաստանում:
Ջոյա Տաուրո նավահանգստում 2021 թվականի հունվարից մինչ օրս ընդհանուր առմամբ մոտ 37 տոննա կոկաին է եղել։
Տեսանյութը՝ այստեղ