Երևանի քաղաքապետարանը թաքցնում է ծախսերը... ավագանու անդամից

Երևանի քաղաքապետարանը թաքցնում է ծախսերը...  ավագանու անդամից

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հերթական անգամ ահազանգում է Երևանի քաղաքապետարանի ապօրինությունների մասին:

Աբգարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի քաղաքապետարան, քաղաքացու գրպանից գոյացող գումարով շինաշխատանքների կատարողական ակտը ՉԻ ԿԱՐՈՂ առևտրային գաղտնիք համարվել:
Միշտ տրամադրվել է առանց խնդի:
Ինչո՞ւ Գայի արձանի շրջակայքի բարեկարգման դեպքում պատասխան եմ ստանում, թե առևտրային գաղտնիք է:
Հետո ուզում եք մարդիկ չկասկածե՞ն, որ իրենց վճարումները նպատակային չեն օգտագործվում»,- գրել է Իզաբելլա

Աբգարյանը և խնդրի հետ կապված դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: