Լևոն Քոչարյանը հանդիպում-քննարկում է ունեցել մի խումբ ուսանողների հետ

Այսօր հետաքրքիր հանդիպում-քննարկում ունեցա մի խումբ ուսանողների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցությն պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ քննարկվել են երկրի անվտանգությանը, թմրամիջոցների տարածման ահագնացող տեմպերին վերաբերող հարցեր․
«Հուսադրող է և չափազանց կարևոր, երբ երիտասարդները սթափ տեսնում են երկրի առջև ծառացած խնդիրները և անտարբեր չեն: Շնորհակալ եմ «Երիտասարդի Ձայնին» հրավերի համար»,- գրել է պատգամավորը։